«Այս պահին իրավիճակի միջանկյալ լուծումը կայանում է նրանում, որ անհապաղ ձևավորվի հանրություն-իշխանություն բաց երկխոսություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի դեմոկրատական կուսակցության
Հանրապետական խորհրդի դիրքորոշումը.

«Երկրում ստեղծված անորոշ և դրանով պայմանավորված պայթյունավտանգ վիճակը պարտադրում է մեզ հանդես գալ քաղաքական դիրքորոշմամբ:
Մենք չենք կիսում այն կարծիքը, որ հայտարարությամբ կամ այս կամ այն գնահատականով, առավել ևս՝ պետականության ամրապնդման մասին ՞խորիմաստ՞ մտորումներով կարելի է հանգուցալուծել օր օրի խճճվող իրավիճակը: Հատկապես, երբ մեր երկրի տարածքով հետաքրքրվող և´ գերտերությունները, և´ թշնամիները առիթը բաց չեն թողնի օգտվելու մեր սխալներից:

Իրողությունն այն է, որ այս էլ որերոդ անգամ Հայաստանի Հանրապետության անկախ պետականության օրոք մեր երկիրը հայտնվում է վտանգավոր եզրին՝ ի ուրախություն մեր ոխերիմ ՞բարեկամների՞:
25 տարվա իշխանությունները ամեն մի ճգնաժամային իրավիճակից դուրս պրծնելուց հետո կարծում են, որ հասարակությունն այնքան է թուլացել, անտարբերացել կամ հիասթափվել անընդմեջ կրկնվող անարդարություններից, որ այլևս ի վիճակի չի ընդվզել: Սա հասարակական գործընթացների օրինաչափություններին անտեղյակ կամ էլ բիրտ ուժի հույսին ապավինող մարդկանց տեսակետ է: Դրա հետևանքն է նաև այն, որ բոլոր ջանքերը գործադրվեցին, որպեսզի կազմալուծվեն ընդդիմադիր կուսակցությունները: Նրանց տեղը փորձում են գրավել ՞թիթեռնիկ՞ կամ արբանյակ քաղաքական կազմակերպությունները: Արդյունքը եղավ այն, որ ընդդիմախոսների փաստարկներն անտեսվեցին, քաղաքական բանավեճը վերացավ:
Այս պայմաններում չէին կարող չառաջանալ մարգինալ խմբեր, որոնց թվում առաջ եկան նաև շատ դեպքերում քաղաքական փորձից զուրկ ազնիվ, բայց որոշակի ծայրահեղական տրամադրություններով տոգորված անձեր: Այսօր ունենք այն, ինչ որ ունենք:

Ուստի, մեր խորին համոզմամբ, այս պահին իրավիճակի միջանկյալ լուծումը կայանում է նրանում, որ անհապաղ ձևավորվի հանրություն-իշխանություն բաց երկխոսություն, որը ևս մեկ հնարավորություն կտա գործող իշխանություններին արագ կերպով կատարելու ժողովրդի կողմից պահանջված արմատական փոփոխություններ, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին վերաբերող բանակցային գործընթացում: Հակառակ պարագայում, երկիրը կկորցնի իր դիմադրողականությունը ներքին և արտաքին մարտահրավերներին և հասարակությունը կպարտադրի արտահերթ ընտրություններ»:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության
Հանրապետական խորհուրդ
Երևան, 22.07.2016թ.




Լրահոս