ՀԱՐՑ. Ի՞նչ ժամկետ է սահմանված անհատ ձեռնարկատիրոջ կողմից պարտադիր սոցիալական ապահովության վճարի տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ներկայացման համար:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Մարտինյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի (29.11.2011թ. ՀՕ-303-Ն խմբագրությամբ) 6-րդ հոդվածի 3-րդ մասով, որի համաձայն` անհատ ձեռնարկատերը (ձեռներեցը) յուրաքանչյուր տարվա արդյունքներով՝ մինչեւ օրացուցային տարվան հաջորդող ապրիլի 15-ը, հարկային մարմնին է ներկայացնում տարեկան եկամուտների մասին հայտարարագիր: Վերը նշված ժամկետը վերաբերում է 2012թ. եւ հետագա տարիների արդյունքներով անհատ ձեռնարկատիրոջ (ձեռներեցի) կողմից հարկային մարմին ներկայացվող տարեկան եկամուտների մասին հայտարարագրին: Իսկ 2011թ. տարեկան արդյունքներով հարկային մարմին ներկայացվող տարեկան եկամուտների մասին հայտարարագիրն անհատ ձեռնարկատիրոջ (ձեռներեցի) կողմից ներկայացվում է մինչեւ օրացուցային տարվան հաջորդող մարտի 1-ը:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքը բոլորովին վերջերս մտավ ուժի մեջ, եւ, կարելի է ասել, հասցրեց մեծ ուժգնությամբ լցնել բյուջեն: Օրինակ` եթե աշխատավարձի եւ դրան հավասարեցված եկամուտների ամսական չափը 2 միլիոն դրամ է, ապա սոցվճարի չափը կազմում է 3 տոկոս, այսինքն՝ 60.000 դրամ: Համաձայնե՛ք, որ մեր երկրում օրենքներն ընդունվում են անհասկանալի տրամաբանությամբ: