Պավել Մանուկյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանության և «Սասնա ծռեր» խմբավորման միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով կան տուժածներ, որոնց թվում են Պավել Մանուկյանն ու նրա որդին, ինչպես նաև մեկ ոստիկան:

Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում Էրեբունի ԲԿ տնօրեն Միքայել Մանուկյանն ասաց, որ վիրավորների վիրահատությունն արդեն ավարտվել է: Նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր է: Նրանք միացված են արհեստական շնչառության ապարատին և գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Բժիշկը հաստատեց մեր` ավելի վաղ հայտնած այն տեղեկությունը, որ խմբի անդամները վիրավորում են ստացել ոտքի շրջանում:




Լրահոս