Հարց քաղաքացիներից` ե՞րբ է կատարվում պտղատու ծառերի էտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե երբ է կատարվում պտղատու ծառերի էտը: Ո՞ր ժամանակահատվածն է ճիշտ էտի գործընթացի համար:

Օնիկ Հովհաննիսյան (53 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Օ. Հովհաննիսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ պտղատու ծառերի էտը պետք է կատարել դրանց հանգստի շրջանում: Էտի կատարման ժամկետները կախված են տեղի կլիմայական պայմաններից: Արարատյան հարթավայրում խնձորենին, տանձենին, ծիրանենին, սալորենին եւ բալենին կարելի է էտել փետրվարի երկրորդ կեսին՝ օդի դրական ջերմաստիճանի դեպքում, իսկ դեղձենին խորհուրդ է տրվում էտել մարտի սկզբին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պտղատու ծառերի էտի եւ ձեւավորման աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է հաշվի առնել պատվաստակալը, սորտը, տնկման խտությունը, մշակության, պարարտացման, ոռոգման, հիվանդությունների եւ վնասատուների դեմ պայքարի միջոցառումները: Էտը եւ ձեւավորումը նպատակային այն միջոցառումն է, որը անմիջապես ներգործում է ծառի վրա եւ հնարավորություն է տալիս սննդանյութերի նպատակահարմար բաշխումը ծառի աճող եւ պտղաբերող օրգանների միջեւ, ուժեղացնել երիտասարդ ծառերի աճակալող ճյուղիկների եւ պտղագոյացումների զարգացումը, արագացնել նրանց անցումը ապրանքային բերքատվության շրջանը, ակտիվ վիճակում պահպանել ծառերի աճեցողությունը ու բերքատվությունը: Նշենք նաեւ, որ գոյություն ունեն էտի մի քանի ձեւեր եւ շիվերի կարճացում, նոսրացում, սաղարթի իջեցում եւ երիտասարդացում, որոնք կարող են կիրառվել առանձին եւ միաժամանակ:




Լրահոս