Բակո Սահակյանը Շուշի քաղաքում հանդիպել է Ասմունքի համահայկական հինգերորդ փառատոնի մասնակիցների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 3-ին Շուշի քաղաքում հանդիպել է Ասմունքի համահայկական հինգերորդ փառատոնի մասնակիցների հետ:
Նախագահը գոհունակությամբ նշել է, որ ասմունքի փառատոնը դարձել է ավանդական՝ կարեւորելով նման միջոցառումների դերը ազգային մշակույթի եւ արժեքների պահպանման, ինչպես նաեւ մատաղ սերնդի հայեցի դաստիարակության տեսանկյուններից:

Նույն օրը Նախագահը ներկա է գտնվել Ստեփանակերտ քաղաքում խառը մենամարտերի եւ թայլանդական բռնցքամարտի պրոֆեսիոնալ առաջնության բացմանը:
Երկրի ղեկավարը կարեւորել է երիտասարդների ֆիզիկական դաստիարակությունը՝ ընդգծելով, որ սպորտի զարգացումը միշտ եղել է իշխանությունների ուշադրության կենտրոնում:




Լրահոս