«Կռվախնձոր»-ը կրկին եթերում կլինի՞. ի՞նչ ճակատագիր կունենա հաղորդումը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն ավելի քան երեք տարի է, ինչ շոու-բիզնեսի ներկայացուցիչներին «նեղը գցող» եւ սուր հարցադրումներով աչքի ընկնող սկանդալային «Կռվախնձոր» հաղորդումը եթերում չէ, բայց քիչ չեն հեռուստադիտողները, որոնք պահանջում են, որ այն թեժ քննարկումները, որոնք ծավալվում էին էկրանից այն կողմ, վերսկսվեն:

«Ժողովուրդ»-ը «Կռվախնձոր»-ի հաղորդավար Մարինա Թագակչյանից հետաքրքրվեց` արդյոք ծրագիրը կրկին կլինի եթերում: Ամիսներ առաջ կրկնակի մայրացած երգահանը մեզ տեղեկացրեց, որ հավանաբար սեպտեմբերին հաղորդումը կվերադառնա եթեր:

13920478_1107318626015869_4572515814931187827_o

«Կռվախնձոր»-ի բովանդակային մասը, ըստ նրա, մնալու է նույնը, սակայն ֆորմատային առումով այն որոշ փոփոխությունների կենթարկվի: Մենք հարցրինք` արդյոք հաղորդումը Մարինայի հետ կրկին վարելու է Տիգրան Հարությունյանը. «Ո՛չ, ունենալու եմ այլ գործընկեր, որը շատ հայտնի ու սիրված մեկն է, իսկ թե ով, դեռ չեմ կարող ասել»,-պատասխանեց նա:

Մարինայի խոսքով` քանի որ 2014-ին ծնվեց իր առաջնեկը, իսկ ամիսներ առաջ էլ` երկրորդ դուստրը, նա ֆիզիկապես հնարավորություն չունեցավ վերադառնալու եթեր. «Պլանավորել էի նախորդ սեպտեմբերին վերադառնալ աշխատանքի, բայց չստացվեց. արդեն սպասում էի երկրորդ երեխայիս»,-ասաց նա:

Մարինան խոստովանեց, որ իրենից շատերն են հետաքրքրվում` ինչ ճակատագիր է ունենալու հաղորդումը. «Հետաքրքիր է, որ թեեւ ես այլ հաղորդում էլ եմ վարել, եւ, վերջիվերջո, երգահան եմ, բոլորն ինձ ճանաչում են «Կռվախնձոր»-ից: Դա, իհարկե, ուրախալի է, բայց մյուս կողմից էլ, կարծում եմ, որպես երգահան ավելի արժեքավոր գործ եմ կատարել»,-նկատեց նա:

13880399_1107318629349202_5939775583139966481_n

Մարինան նաեւ անկեղծացավ` նշելով, որ իր ասպարեզի ներկայացուցիչը իրավունք չունի երկար ժամանակ բացակայելու էկրաններից, այլապես ուղղակի մոռացության կմատնվի. «Այնպես որ, թեեւ դժվար է երեխաների խնամքը աշխատանքի հետ համատեղելը, մտադիր եմ ամեն բան անել, որ վերադառնամ»,-հավելեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս