ՀԺ. Նույնիսկ հացի սպառման ծավալն է նվազել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում խոզի և տավարի մսի ներմուծումը Հայաստան անցած տարվա համեմատ նվազել է մոտ 1700 տոննայով կամ 14 տոկոսով։ Այդ նույն ընթացքում Հայաստանում մսի արտադրության ծավալը չի ավելացել։
Դա նշանակում է, որ մսի սպառումն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 4 տոկոսով։ Ուշագրավ է, որ այդ ընթացքում մսի գնի կտրուկ փոփոխություն չի եղել։ Ուրեմն, մսի սպառման ծավալների նման փոփոխությունները կարող են պայմանավորված լինել երկու հիմնական հանգամանքով` բնակչության նվազում և բնակչության գնողունակության անկում։
 
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, այս տարվա առաջին 9 ամսում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեկ տոկոսով նվազել է նաև հացի սպառումը, ինչն աննախադեպ ցուցանիշ է։ Պաշտոնական վիճակագրությունը սովորաբար “դզում-փչում է” հացի և մսի սպառման ծավալների մասին տվյալները, քանի որ դրանք բնակչության թվի և կենսամակարդակի այլընտրանքային ցուցիչներ են։ Այլ կերպ ասած, վերը բերված ցուցանիշները արդեն “դզած-փչած” են և իրական պատկերը, անկասկած, ավելի տխուր է”,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
 




Լրահոս