Դեռ պատգամավոր չդարձած` Քույրիկ Լեվոնը սպառնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
lurer .com-ւ գրում է. ՕԵԿ խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը վայր է դնում իր մանդատը նոր աշխատանքի անցնելու առիթով: Թեև ՕԵԿ-ից դեռևս պաշտոնական հայտարարություն չկա, թե ով կփոխարինի նրան, բայց “Ժողովուրդ” օրաթերթին հաջողվել է պարզել, որ Խ. Հարությունյանին կփոխարինի ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան՝ Լևոն Դոխոլյանը: Ըստ թերթի` մոտ 2-3 տարի է, ինչ ՕԵԿ-ական է դարձել և այժմ աշխատում է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող “Հայասի գրուպ”-ում: Նա Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ է, ում իր հարևանները ճանաչում են “Քույրիկ Լևոն” ածականով: 
Այս հրապարակումը “Քույրիկ Լևոն”-ի վրդովմունքի պատճառ դարձավ, ով իր ֆեյսբուքյան էջում մի ծավալուն գրառում կատարեց` վարկաբեկելով թերթին և լրագրողին: 
Մեջբերում ենք մի հատված, որի հեղինակը հավակնում է դառնալ ԱԺ պատգամավոր.
“ԱԺ պատգամավոր Խաչիկ Հարությունյանի` մանդատը վայր դնելուց հետո, ՕԵԿ համամասնական ցուցակով հաջորդը ես եմ, բայց իմ, կամ իմ գործընկերներից և ոչ այլ մեկի մասով ՕԵԿ քաղխորհուրդը որևէ որոշում չի կայացրել:
Հետևաբար, խնդիրը շահարկելը և իմ անձի վրա ակնհայտ հարձակումը առնվազն տարօրինակ ու անհասկանալի է: Այժմ` հրապարակման բարոյական բաղադրիչի մասին: Խոսքիս սկզբում նշեցի, թե Ժողովուրդ օրաթերթին առհասարակ ինչպես եմ վերաբերում, սակայն չեմ զլանա ու թեթի լրագրողուհուն մի խորհուրդ տամ՚ ընդհանրապես տղամարդու տղամարդկության վրա կասկածելը վտանգավոր ,իրադարձությունե է ու կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Մեր երկիր փոքր է ու կլոր, ավելին մի չոփով ծածկված չէ, հետևաբար Աստված մի արասցե մի օր Ժողովուրդի լրագրողուհին հանդիպի ինձ` նա անվարան կճաշակի իմ` տղամարդ լինելու անհերքելի փաստը` բոլոր հաճելի հետևանքներով: Վերջինն իմիջիայլոց…”,- գրել է նա:
Այն, որ ՕԵԿ-ի բարոյական ,բարձրե արժեքներին հայ ժողովուրդն արդեն իսկ հասցրել է ծանոթանալ և որոշակի վերաբերմունք ունի, արդեն նորություն չէ: Պարզվում է` այս կուսակցությունը համալրում է իր շարքերը բոլորովին նոր որակով: ,Քույրիկ Լևոնըե գերազանցեց և’ իրեն, և’ ՕԵԿ-ը, իսկ այս գրառումից հետո հայ ժողովուրդը սրտի թրթիռով կսպասի ապագա պատգամավորի ելույթներին: Նմանատիպ 1-2 ելույթ, և նորաթուխ պատգամավորը կարող է կոտրել կարծրատիպերը և նոր նախադեպ ստեղծել ԱԺ-ում:
Եթե արտահայտման այս ձևն արդեն իսկ անվանարկված կուսակցության ներսում, նորմալ և ընդունելի տարբերակ է, ապա անհրաժեշտ ենք համարում Լևոն Դոխոլյանին տեղեկացնել, որ ավելի լայն զանգվածներին իր արշինով չչափի: Լրագրողների նկատմամբ բացահայտ սպառնալիքները իր համար այդքան էլ ուրախ, պայծառ ու գունավոր չեն լինի և անպայման կդրսևորվեն իրենց բոլոր հաճելի հետևանքներով:
Վերջինը` իմիջիայլոց:
 Ն. Ա.
 




Լրահոս