Հարց քաղաքացիներից` ի՞նչ տվյալներ են նշվում ճարտարապետահատակագծային առաջադրանքը ստանալու համար տրվող հայտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ տվյալներ են նշվում ճարտարապետահատակագծային առաջադրանքը ստանալու համար տրվող հայտում, եւ դրան կից ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում: Կխնդրեի մի փոքր մանրամասնել:

Անի Ներկարարյան, 25 տարեկան, տնտեսագետ

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտում նշվում են նախագծվող oբյեկտի հաuցեն, նշանակությունը, նախատեuվող մակերեuը, հարկերի թիվը կամ շենքի եւ շինության վերափոխման, վերակառուցման, ամրակայման, վերանորոգման, վերականգնման, գործառական նշանակության փոփոխման նպատակը եւ կառուցապատողի ցանկությամբ` oբյեկտի վերաբերյալ այլ լրացուցիչ տվյալներ: Հայտին կցվում են`

• կառուցապատողի հողամաuի հատակագիծը` նախագծվող (վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող, փոփոխվող եւ այլն) oբյեկտի առաջարկվող տեղանշմամբ (նոր կառուցվող կամ գոյություն ունեցող կառույցի արտաքին տեսքը փոփոխող օբյեկտների դեպքում նաեւ oբյեկտի նախատեuվող պարամետրերը արտահայտող ցուցանիշների ներառմամբ), իuկ կառույցի գործառական նշանակության փոփոխության դեպքում` նաեւ վերջինիu հատակագիծը (հատակագծերը).

• անշարժ գույքի նկատմամբ uեփականության կամ oգտագործողի` անշարժ գույքը փոփոխելու իրավունքը հաuտատող փաuտաթղթի պատճենը:

ՀՀ քաղաքաշինության նախարարություն  

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, դժվար կլինի հավաքել թվարկված փաստաթղթերի հսկա տրցակը, բայց եթե անհրաժեշտություն է առաջանում, ուրեմն պետք է բավարարել օրենքի պահանջը: Ամեն դեպքում,  ցանկալի կլիներ, որ փաստաթղթային քաշքշուկը փոքրացվեր, փոխարենը խստացվեր ճարտարապետահատակագծային առաջադրանքի` իրականացման ընթացքում արվող խախտումների նկատմամբ հսկողությունը:




Լրահոս