Ֆելիքս Ցոլակյանը մտադիր է մասնակցե՞լ 2017-ի ԱԺ ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Շիրակի նախկին մարզպետ, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանը մտադիր է մասնակցել 2017-ի ԱԺ ընտրություններին:

Ըստ լուրերի` նա ընդգրկված է լինելու ՀՀԿ-ի Շիրակի մարզի տարածքային կամ, այսպես կոչված, «ռեյտինգային թեկնածուների» ցուցակում: Ենթադրվում է, որ նրան է վերապահվելու Արթիկի տարածաշրջանում իշխանության օգտին քվեներ հավաքագրելու գործառույթը: «Ժողովուրդ»-ը Ֆելիքս Ցոլակյանից փորձեց պարզել, թե վերը նշված լուրերը որքանով են իրականությանը համապատասխանում: «Չէ, չէ, չէ, նման բան չկա: Նման բան չի կարող լինել»,- մեր հարցմանն ի պատասխան` ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Ի դեպ, ըստ արթիկցիների՝ Ցոլակյանն այս օրերին ամեն ինչ անում է, որպեսզի Արթիկում քաղաքապետ դառնա Մուշեղ Պետոյանը: Ավելին՝ սահմանադրական հանրաքվեի ժամանակ «այո»-ի ապահովման խնդիրը թեեւ լուծել են Արթիկի նախկին քաղաքապետներ Հմայակ Աբրահամյանն ու Խաչատուր Վարագյանը, սակայն Ֆելիքս Ցոլակյանը դրանք «գրել է» ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանի անվան տակ, քանի որ բավականին մտերիմ հարաբերություններ ունի հետ: Ըստ ամենայնի, միմյանց պահելու խնդիր է դրված:




Լրահոս