ՀՀԿ-ի «Արարատ» հեռուստաընկերությունում կրճատումներ են. փորձառու Սարգսյաններն այլ բիզնես-ծրագիր ունեն. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հանրապետական կուսակցությանը պատկանող, ՀՀԿ գրասենյակում գործող «Արարատ» հեռուստաընկերությունում կրճատումներ են, որոնց պատճառը հեռուստաընկերության վաճառքն է: Արդեն իսկ կրճատվել են հեռուստաընկերության լուրերի խմբագիր Արթուր Ազարյանը, հաղորդավար Արփի Հարությունյանը: Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ-ն վաճառում է «Արարատ» հեռուստաընկերությունը, եւ գնորդն «Արմենիա» ՀԸ հիմնադիր Բագրատ Սարգսյանն է, որն «Արմենիան» վաճառելուց հետո տեղափոխվել էր ԱՄՆ եւ զբաղվում էր US-Armenia հեռուստաընկերությամբ:

Մենք տեղեկացանք նաեւ, որ Սարգսյանը տնօրինելու է «Արարատի» զվարճանքային եւ գիտահանրամատչելի բովանդակությունը։ Քարոզչական մասը, մասնավորապես լուրերը, շարունակելու է հսկվել ՀՀԿ-ի կողմից։ Ոմանց կարծիքով, հեռուստաբիզնեսում մեծ փորձ ունեցող Սարգսյանների համար սա հնարավորություն է էժան հեռուստաարտադրանք ստեղծելու եւ այն ԱՄՆ արտահանելու համար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս