«Իսլամական պետություն»-ը թուրքական տանկեր է խոցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի տարածքում իրականացվող «Եփրատի վահան» գործողության 14-րդ օրը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները հակատանկային հրթիռներով խոցել են թուրքական տանկեր, գրում է Ermenihaber-ը:

Թուրքիայի ԶՈՒ կողմից արված հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Սիրիայի Վուքուֆ շրջանում տեղի ունեցած մարտերի ընթացքում ԻՊ զինյալներին հաջողվել է խոցել 2 թուրքական տանկ, ինչի հետևանքով սպանվել է 3 թուրք զինվոր, իսկ 4-ը՝ վիրավորվել:

Թուրքական «NTV» հեռուստաալիքի լրատվական կայքը, հղում անելով ԶՈՒ վերոնշյալ հայտարարությանը, նշում է, որ «Եփրատի վահան» գործողության առաջին օրվանից մինչ օրս, թուրքական ուժերը ոչնչացրել են ԻՊ-ի 443 թիրախ՝ արձակելով 1924 կրակոց:

Նշվում է, որ Սիրիայում իրականացվող օպերացիայի շրջանակներում ԻՊ-ի դեմ մարտերում Թուրքիայի աջակցությամբ «Սիրիայի ազատ բանակ» (սիրիական ընդդիմադիր ուժեր) առաջխաղացումը շարունակվում է:




Լրահոս