Սերժ Սարգսյանը պարգևատրել է Գագիկ Ծառուկյանին. պարգևատրվել են նաև մարզիչներ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը պատվո շքանշանով է պարգևատրել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, Հայաստանի մարզական ոլորտին ցուցաբերած նշանակալի աջակցության համար Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Կոլյայի ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ պարգևատրել Պատվո շքանշանով»:

18889_b

Իսկ ահա Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Դավթի ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ էլ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառաությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Միջազգային խոշոր նվաճումների հասած ըմբիշներ մարզելու և սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի վաստակի համար հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզիչ Ռուբեն Ալբերտի ԹԱԹՈՒԼՅԱՆԻՆ էլ շնորհել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում:




Լրահոս