Թուրքիան ավիահարվածներ է հասցրել «Իսլամական պետության» 3 դիրքերի ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 3 դիրքերի ուղղությամբ, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով ռազմական աղբյուրին:

Գրոհայիններն այդ դիրքերը օգտագործել են որպես ռազմական շտաբ, որում ռազմամթերք էր պահվում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ թուրքական բանակը Սիրիայի հյուսիսում հասցված ավիահարվածների արդյունքում 5 գրոհայինի է ոչնչացրել:




Լրահոս