Թուրքիայում Սիրիայի տարածքից հրթիռ է ընկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին գտնվող թուրքական Քիլիս քաղաքի վրա Սիրիայի տարածքից հրթիռ է ընկել: Ըստ «Հաբերթուրք» պարբերականի՝ «Կատյուշա» տեսակի հրթիռն ընկել է Ջանփոլաթ Փաշա թաղամասում ՝ շուկայի տարածքում, գրում է Ermenihaber-ը:

Քիլիսի նահանգապետ Իսմայիլ Չաթաքլըի հայտարարության համաձայն, պայթյունի հետևանքով 6 հոգի վիրավորվել է: Դեպքի վայր են ուղարկվել անվտանգության ուժեր և շտապ օգնության խմբեր:

Քիլիս քաղաքը գտնվում է Սիրիայի սահմանից 6 կիլոմետր հեռավորության վրա:




Լրահոս