Աշխատանք փնտրելու հույսով գյուղ է գնացել և բարեկամի անչափահաս աղջկա հետ սեռական ակտի մեջ մտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատալեքս տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ 31.05.2016թ. քրեական գործով որոշում է կայացվել Հենզել Ավագյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ հարուցելու մասին:

Պարզվում է, որ Հենզել Ավագյանը գնացել է Արմավիրի մարզի Քարակերտ գյուղ` աշխատանք փնտրելու: Մի քանի տեղ հարցուփորձ է արել, բայց աշխատանք չի գտել ու որոշել է գնալ Լեռնագոգ գյուղ, որտեղ բնակվում է իր կնոջ քույրը` Քիշմիշը, ընտանիքի հետ:

Նրանց տանն ապրելու ընթացքում Հենզելը տանն ապրող անչափահաս աղջկա հետ փորձել է սեռական ակտի մեջ մտնել, որը նա դատարանում հերքել է, սակայն դատաբժշկական փորձաքննության արդյունքները բոլորովին այլ բան են ցույց տվել:

Հենզելը դատարանում հայտնել է, որ ունի առողջական խնդիրներ և անընդհատ գլխացավեր:

Դատարանը ուսումնասիրելով փաստերը որոշել է ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներն անմեղսունակության վիճակում կատարած Հենզել Ավագյանին ազատել քրեական պատասխանատվությունից և նրա նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադրական միջոց՝ նշանակելով հարկադիր բուժում ընդհանուր տիպի հոգեբուժական բաժանմունքի պայմաններում:




Լրահոս