Արամ Ոսկանյանը հեռանում է «Բանանց»-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բանանց»-ի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը որոշում է կայացրել հրաժեշտ տալ իր աշխատանքին: Այս մասին նա հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Չնայած ակումբի ղեկավարության հետ լավ հարաբերություններին, որոշում կայացրեցի ներկայումս չշարունակել աշխատել «Բանանց»-ում: Գտնում եմ, որ ճիշտ եմ արել այն, որ մեկ տարի առաջ ընդունեցի Տիտո Ռամալյոյի մարզչական շտաբում որպես օգնական ընդգրկվելու առաջարկը, որովհետև ֆուտբոլում պետք է անընդհատ սովորել: Շնորհակալություն եմ հայտնում «Բանանց» ֆուտբոլային ակումբի բաժնետերերին, ղեկավարությանը, ֆուտբոլիստներին և բոլոր աշխատակիցներին համատեղ աշխատանքի համար»:




Լրահոս