Ինչու է «հանցավոր» խմբի քրեական գործը ուշ տրամադրվել կողմերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2015 թվականի նոյեմբերի 25-ին Մարաշում վնասազերծված «հանցավոր» խմբի գործով նախաքննությունը ավարտվել է, եւ գործը ուղարկվել է կողմերին՝ ծանոթանալու համար:

ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ քրգործը բաղկացած է 35 հատորից, եւ իրենց բավականին ուշ է տրամադրվել: Ուշացումը պատճառաբանվել է պատճենահանման համար անհրաժեշտ ժամանակով:

Սակայն Ալումյանն այդ փաստը հետեւյալ կերպ է մեկնաբանում. «Այն ուշացումով են տրամադրել կողմերին, որ մենք քիչ ժամանակ ունենանք՝ քրեական գործին մանրամասն ծանոթանալու»:




Լրահոս