Շաքրո Մոլոդոյի պաշտպանը հերքել է հանցավոր աշխարհի ֆինանսները կառավարելու մասին մեղադրանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի պաշտպան Ալեքսանդր Գոյշտեյնը հերքել է հանցավոր աշխարհի ֆինանսները կառավարելու մասին մեղադրանքները, փոխանցում է «Գովորիտ Մոսկվա»-ն:

«Իհարկե, դա չի համապատասխանում իրականությանը: Նրա հանդեպ նման մեղադրանք առաջադրված չէ»,-ասել է «օրենքով գողի» պաշտպանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «օրենքով գողի» քրեական գործի նյութերից հայտի է դարձել, որ վերջինս կառավարել է Ռուսաստանի հանցավոր աշխարհի ֆինանսներն ու ապօրինաբար ստացված դրամական միջոցները բաշխել հանցավոր աշխարհի բոլոր անդամների միջև:




Լրահոս