Վոլոդյա Խլոյանին ծեծել են. Վարդենիսի քաղաքապետի կաբինետը «ռազբորկաների» վայր է դարձել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրերս Վարդենիսի քաղաքապետարանին մոտ կանգնած աղբյուրից սկանդալային լուր ստացանք, որ քաղաքապետին ծեծել են իր աշխատասենյակում։ Երեկ ողջ օրը մենք տեղեկությունը պաշտոնապես ճշտել չկարողացանք, քանի որ քաղաքապետը չի պատասխանում անծանոթ զանգերի, քաղաքային հեռախոսներին՝ առավել եւս։ Բայց մեկ այլ աղբյուրից, որը կրկին քաղաքապետի շրջապատից է, նոր մանրամասներ իմացանք։

Պարզվում է՝ Վարդենիսի ՀՀԿ-ական քաղաքապետ Վոլոդյա Խլոյանին վերջին ամսում երեք անգամ քաշքշել են իր կաբինետում։ Իհարկե, դրանցից ոչ մեկը ծեծ չի կարելի անվանել։ Մոտ 10 օր առաջ Խլոյանը կանչել է փոխքաղաքապետ Աշոտ Դավթյանին եւ առաջարկել նրան պաշտոնը փոխել, ինչին վերջինս համաձայն չի եղել։ Հարցի շուրջ վեճ է առաջացել։ Սենյակից հայհոյանքներ են լսվել։ Ասում են՝ Աշոտ Դավթյանը նույնիսկ ապտակել է Խլոյանին՝ ասելով. «Իբր ընտրվել ես, ոգեւորվե՞լ ես։ Դու չես կարա ինձ հանես»։ Սա եղել է առաջին բախումը։ Երկրորդը տեղի է ունեցել մոտ մեկ շաբաթ առաջ, Վոլոդյայի եւ «Հայոց արծիվ» կուսակցության Վարդենիսի կառույցի ներկայացուցիչներ Արամ եւ Արմեն Արշակյանների միջեւ, որոնք երկվորյակ եղբայրներ են։ Պատճառը Վոլոդյա Խլոյանի բողոքն էր «Հայոց արծիվների» ղեկավար Խաչիկ Ասրյանին այն մասին, որ եղբայրներն իր օգտին «չեն աշխատել»։ «Եղբայրները մտել են կաբինետ եւ կաբինետի մեջ Վալոդի դոշերը հավաքել են, գոռգոռացել, թե բռնել մի տուր, մենք հո քո պլենը չե՞նք»»:

Ավելի մանրամասն` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս