Հայ-թուրքական սահմանի հարցը պետք է քննարկվի Հայաստանի և Թուրքիայի միջև. Ստոլտենբերգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստամբուլում ընթանում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 62-րդ ամենամյա նստաշրջանը, որին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակութունը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը վեհաժողովի նիստում ունեցած ելույթից հետո հարց ու պատասխանի ժամանակ արձագանքել է հայ պատգամավոր Կորյուն Նահապետյանի դիտարկմանը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Թուրքական «Haberler» լրատվական կայքի փոխանցմամբ՝ Նահապետյանը Ստոլտենբերգին հարցրել է՝ արդյո՞ք նա իր թուրք գործընկերների հետ քննարկել է հայ-թուրքական փակ սահմանի հարցը, որը ըստ էության խոցելի է դարձնում անվտանգությունը տարածաշրջանում:

Ստոլտենբերգը նշելով, որ սահմանի փակ լինելու հարցը վերաբերում է երկու երկրներին, ասել է. «Կարծում եմ, որ այս հարցը պետք է քննարկվի երկու երկրների՝ Հայաստանի և Թուրքիայի միջև»:




Լրահոս