Արարատ Խանդոյանին տեղափոխել են ցուրտ ու խոնավ պատժախուց. նա հայտարարություն է տարածել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբորը՝ Արարատ Խանդոյանի նկատմամբ այսօր կիրառվել է կարգապահական տույժ եւ նրան 5 օրով տեղափոխել են պատժախուց:

Արարատ Խանդոյանը իր պաշտպան Արա Ղարագյոզյանի միջոցով հայտարարություն է տարածել, որում նաեւ գրել է, որ այդ պատժախուց տանելով հաշվի չեն առել իր առողջական վատ վիճակը: Արցախյան պատերազմի տարիներին նա բազմաթիվ հիվանդություններ է ձեռք բերել:

Արարատ Խանդոյանի հայտարարությունը ստորև.

«Սույնով հայտնում եմ, որ քրեաօլիգարխիկ համակարգի ցուցումով եւ իմ քաղաքական հայացքների պատճառով ներկայումս ես որպես քաղբանտարկյալ գտնվում եմ ՀՀ ԱՆ «նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում. 24.11.2016թ.-ին իմ նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ եւ ինձ հինգ օրով տեղափոխել են պատժախուց:

Պատժախուցը գտնվում է նկուղային հարկում՝ ցուրտ եւ խոնավ, որի պատուհանի ապակին կոտրված է, ցուրտը ներթափանցում է խուց:

Քանի որ ես լինելով Արցախյան ազատամարտի մասնակից եւ որի ընթացքում վիրավորվելով կորցրել եմ առողջությունս, մասնավորապես ձախ երիկամս, փայծախս, լյադրիս ձախ բլիթի մի մասը եւ հաստ աղիիս որոշակի հատվածը: Իմ այս վիճակը հաշվի չառնելով ինձ տեղափոխել են անմխիթար վիճայում գտնվող պատժախուց: Պատժախուցը չի ջեռուցվում եւ ամենասարսափելին այն է, որ պատժախցի պատուհանի ապակին կոտրված է եւ ցուրտը ներթափանցում է պատժախուց: Նախ նշեմ, որ իմ պարագայում այդպիսի պայմաններում ինձ պահելը անմարդկային դաժան վերաբերմունք է, որը հանգեցնում է կոնվենցիայի 3-րդ հովածի խախտմամբ:

Նման ձեւով ռեժիմը ցանկանում է ճնշում գործադրել, ինչպես իմ, այնպես էլ իմ եղբոր՝ քաղբանտարկյալ Արայիկ Խանդոյանի նկատմամբ: Սա եւս հիմք է տալիս ենթադրելու, որ մենք ենթարկվում ենք քաղաքական հետապդնման եւ մեր կալանավորումը քաղաքական որոշում է:

Քաղբանտարկյալ Արարատ Խանդոյան

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ»:

15203136_1244245922299700_5597446736836051591_n

15192548_1244245928966366_1103723528006306762_n




Լրահոս