16-ամյա անհետ կորած աղջիկը հայտնաբերվել է. որտեղ է գտնվել նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանները հայտնաբերել են նոյեմբերի 22-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած համարվող 16-ամյա Ռուզաննա Մալխասյանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, աղջիկը հայտնաբերվել է նոյեմբերի 24-ին` ժամը 22-ին, Երևանի Շիրակի փողոցի թիվ 2/Ա հասցեից:

Նա հայտնել է, որ զբոսնել է Երևան քաղաքի փողոցներում և իր հետ ոչինչ չի պատահել:




Լրահոս