Շատ մարդիկ աչքերը փակ են լսում. Ռուզաննա Մուրադյանը` «քնած» ՀՀԿ-ականների մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սա հաշվետու համագումար էր, իր անցած ճանապարհի հաշվետվությամբ: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:

«Հայաստանը հաղթելու է: Շատ խոսուն և մտածելու տեղիք տվող ելույթ էր և յուրաքանչյուր հանրապետական պետք է կարողանա իր ուժերի ներածին չափով աշխատել», – նշեց նա:

Դիտարկմանը, թե լուսանկարներ եղան, որ համագումարի ժամանակ շատերը քնել էին, նա նշեց. «Նմանատիպ ժողովների ընթացքում հնարավոր է, որ շատ մարդիկ լսելու ընթացքում իրենց մտածմունքի ժամանակ… հնարավոր է,  տեսել եք այն մարդկանց, ովքեր ավելի աչքերը փակ են լսում», – նշեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս