Արտակարգ դեպք «Զվարթնոց» օդանավակայանի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս գիշեր արտակարգ դեպք է գրանցվել «Զվարթնոց» օդանավակայանի մոտ. ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ-ից` նոյեմբերի 27-ին` ժամը 05.16-ին, ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի խաչմերուկի մոտակայքում այրվում է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.40-ին, մարվել՝ 05.46-ին:

Հաղորդվում է, որ այրվել է «Մերսեդես» մակնիշի 81 MU 008 պ/հ ավտոմեքենայի (վարորդ Ա. Ա.) շարժիչի հատվածը և սրահում ցուցիչների վահանակը:




Լրահոս