Վիգեն Սարգսյանը՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև միացյալ զորախումբ ստեղծելու և Ռուսաստանի հետ բարեկամության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցում խոսել է Մոսկվայում նոյեմբերի 27-30-ը Ռուսաստանի և Հայաստանի միացյալ զորախմբի մասին համաձայնագրի ստորագրման պլանների և Ռուսաստանի հետ բարեկամության մասին:

Նոյեմբերի 27-30-ը Վիգեն Սարգսյանն առաջին պաշտոնական այցով կլինի Ռուսաստանում, որի շրջանակներում պլանավորվում է հանդիպում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:

«Հայաստանին և Ռուսաստանին կապում է ոչ մի այն երկարատև դաշնակցային կապերը, այլև մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը, եղբայրական և ազգակցական կապերը: Այցի ծրագրում Դոնի Ռոստովում Հարավային ռազմական օկրուգի այցն է, բանակցություններ օկրուգի հրամանատարության հետ: Ինչպես նաև պլանավորվում է հանդիպում ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ»,-ասել է Վիգեն Սարգսյանը:

Այն հարցին, թե ինչ նպատակներ է հետապնդում Ռուսաստանի և Հայաստանի միջև միացյալ զորախմբի ստեղծումը, ՀՀ ՊՆ ղեկավարը պատասխանել է. «Այդ խմբավորումը վաղուց է ստեղծվել: Ամեն տարի, սկսած 2000թ.-ից, սեպտեմբերի 27-ին մենք նշում ենք օպերատիվ զորախմբի ձևավորման օրը, որը գործում է տարածաշրջանում: Դրա համար հիմք է հանդիսացել 16 տարի առաջ Սոչիում զինված ուժերի կիրառման համատեղ պլանավորման հարցով համաձայնագիրը, որը նպատակ ունի ապահովել համատեղ անվտանգությունը: Այս փաստաթուղթը ենթադրում է խմբավորման ստեղծում, ինչն արվել է մեր գլխավոր շտաբերի համատեղությամբ: Դրա հիմնական նպատակը Հայաստանի և Ռուսաստանի դեմ ռազմական ուղղակի հարձակման (ագրեսիվ) կանխումն է»:




Լրահոս