Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 27-28-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Մոլդովական փողոցի թիվ 56/1 հասցեում գտնվող «Ռեզիդենս» հյուրանոցի մոտակայքում այրվել է 100 քմ խոտածածկ տարածք, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի «Աստվածընկալի ձոր» կոչվող տարածքում՝ 20 հա, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Տերվիշյան փողոցում՝ եկեղեցու դիմաց՝ 5000 քմ, Ծաղկաձոր քաղաքի Մորի պլազա հյուրանոցային համալիրի մոտակայքում՝ 600 քմ, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի հացի գործարանին հարակից տարածքում՝ 1000 քմ, Լոռու մարզի Գուգարք քաղաքի Փամբակ կայարանին հարակից քարի արտադրամասի մոտակայքում՝ 1 հա թփուտներ և Սյունիքի մարզի գորիս քաղաքի «Ուշթափա» կոչվող դաշտում՝ 100 հա բուսածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:




Լրահոս