Թրամփն ու Օբաման 30 ժամ զրուցել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի օգնականը պատմել է, որ Թրամփը մշտապես խորհրդատվության համար դիմում է ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբամային: Այս մասին հայտնում է CNN-ը:

«Այն բանից հետո, երբ Թրամփը հաղթանակ տարավ ընտրություններում, նրանք զրուցել են մոտ 30 ժամ: Նրանք մշտապես շփվում են տարբեր հարցերի շուրջ»,-ասել է նրա օգնականը: Նրա խոսքով՝ նոյեմբերի 26-ին կողմերը քննարկել են Կուբայի հարցը:

«Նրանք լավ լեզու են գտնվում: Շատ հարցերում տարաձայնություններ ունեն, և դա չի փոխվի »,-հավելել է Թրամփի օգնականը:




Լրահոս