ԲՀԿ-ականներն ակտիվ հանդիպումներ են ունենում Գագիկ Ծառուկյանի հետ. նա կվերադառնա՞. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները շարունակում են բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ակտիվ քաղաքականություն վերադարձնելու ուղղությամբ: Մասնավորապես մեր տեղեկություններով՝ վերջին օրերին կուսակցության տարբեր ներկայացուցիչներ, պատգամավորներ ամենատարբեր առիթներով հանդիպում են Գ. Ծառուկյանի հետ եւ մասնավոր զրույցներում նրան առաջարկում ընդունել նախկին կուսակիցների հորդոր-խնդրանքները եւ վերադառնալ:

Գործարար-պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, սակայն, չի շտապում երկար սպասված վճռական պատասխանը հնչեցնել, ասել կուզի՝ վերջնական որոշումը չի կայացրել: Չի բացառվում՝ դեկտեմբերի 3-ին կայանալիք ԲՀԿ քաղխորհրդի նիստում եւս հատուկ անդրադարձ արվի այդ հարցին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս