Ինչո՞ւ են Ամուլսարի ոսկու հանքի շահագործողներն անվճար պահպանակներ բաժանում. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը զբաղվելու է Ամուլսարի ոսկու հանքի շահագործմամբ, որոշել է անվճար պահպանակներ բաժանել այդ տարածքի գյուղերի բնակիչներին՝ պատճառաբանելով, թե դրսից աշխատողներ են գալու եւ սեռավարակների տարածման վտանգ է առաջանալու։

«ՉԻ» – Եթե հաշվի առնենք, որ հանքերում «դրսից եկած» աշխատողները հիմնականում տղամարդիկ են լինելու, կարելի է ենթադրել, թե հանքավայրը շահազործողներն ինչ դեր են վերապահել տեղի բնակչությանը։ Իսկ եթե «դրսից եկածների» մեջ նաեւ կանայք են լինելու, ապա անհասկանալի է, թե ինչու են անվճար պահպանակները տեղացիներին բաժանելու։ Թող պոտենցիալ եկվորներն ինչքան ուզում են՝ իրար հետ բեղմնավորվեն:
Ամեն դեպքում՝ հանքավայրը շահագործողները փաստորեն ծրագրում են ապականել ոչ միայն բնությունը, այլեւ մարդկանց: Մնում է հուսալ, որ տեղի բնակչությունը ճիշտ կընկալի նրանց «ուղերձներն» ու «մարտահրավերները» եւ անվճար պահպանակները կօգտագործի բուն նշանակությամբ՝ նրանց դեմ պայքարի շրջանակներում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս