Անհետ կորած 15-ամյա երեխան գտնվել է. որտեղ էր նա այսքան ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով ժամեր առաջ մայրաքաղաք Երևանում հայտնաբերվել է շուրջ 20 օր անհետ կորած 15-ամյա երեխան: Տղային հայտնաբերել են ոստիկանները՝ 15-րդ թաղամասում: Թե ինչ է արել այսքան ժամանակ 15-ամյա տղան մայրաքաղաքում՝ պարզել առայժմ չհաջողվեց:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ երեխան մայրաքաղաքում հավանաբար մուրացկանությամբ է զբաղվել: Փոքրիկն այս պահին ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվում է Լոռու մարզ, որտեղ էլ հավանաբար տղան կպատմի իր արկածների մասին:

Հիշեցնենք, որ 15-ամյա տղայի անհետ կորելու մասին ավելի վաղ ահազանգել էր «Ժողովուրդ» օրաթերթը: Տղայի անհետ կորելու լուրն իմանալուն պես նրա որոնողական աշխատանքներով էին զբաղվում իրավապահներն ու համագյուղացիները:

Շրջանառվող վարկածներից մեկն այն էր, որ տղան մի տեղ քնել-սառել է, ինչը բարեբախտաբար հերքվեց, կարևորը՝ երեխան ողջ-առողջ է:

Էդվարդ Արզումանյան
Լոռի




Լրահոս