Վարկային բեռի թեթևացումը՝ օրվա հրամայական. «Միասնություն» համազգային շարժում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝դեկտեմբերի 13-ին, «Միասնություն» համազգային շարժման նախաձեռնությամբ անցկացվեց հերթական կլոր սեղան-քննարկումը՝այս անգամ «Վարկավորման հիմնախնդիրները և վարկային բեռի թեթևացման հրամայականը» թեմայով:

«Միասնության» կողմից առաջարկվող քննարկման այս ձևաչափը, ինչպես նաև՝թեմայի բազմաշերտությունը և կարևորությունը, ստիպեցին մասնակիցներին՝ ունենալ խորքային քննարկում՝ Հայաստանում վարկային հիմնախնդիրների, և, հատկապես, մասնավոր սեկտորում վարկային բեռին առնչվող կարևոր հարցերի շուրջ:

Բանախոսներից յուրաքանչյուրն անդրադարձավ ոլորտի այն հարցերին, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Խոսվեց, մասնավորապես, բանկային իրավակարգավորումների, վարկառուի իրավունքների պաշտպանության, վարկավորման հստակ չափորոշիչների կիրառման անհրաժեշտության, բանկերի կողմից մոնիտորինգի անցկացման արդյունավետության, բանկերի կողմից պարտաճանաչ վարկառուների համար խրախուսման մեխանիզմների ներդրման, վարկավորման տոկոսադրույքների մարման սեզոնային մոտեցման անհրաժեշտության և այլ հիմնախնդիրների մասին:

«Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի անդամներ Խաչիկ Գալստյանը և Գևորգ Պետրոսյանը ևս մեկ անգամ կարևորեցին նման ձևաչափերի և հանրային քննարկումների անցկացման նշանակությունը:

Խաչիկ Գալստյանի խոսքով՝ նման քննարկումները ժողովրդից եկող ազդակների արդյունք են, քանի որ հազարավոր քաղաքացիներ այսօր գտնվում են վարկային ծանր բեռի տակ, որոնց խնդիրների լուծման համար առաջնային է մասնագիտական աջակցությունը, վարկային իրավահարաբերությունների կանոնակարգումը, այդ փոխհարաբերություններում «թույլ» կողմ հանդիսացող վարկառուների շահերի պաշտպանությունը:

Քննարկումների նպատակն է՝վեր հանել առկա խնդիրներն այս կամ այն ոլորտում, լսել շահառու բոլոր կողմերին և համապատասխան հետևությունների արդյունքում «Միասնության» կողմից ներկայացնել լուծումների համապատասխան առաջարկներ և մշակել համապատասխան քաղաքականակություն:

«Միասնություն» համազգային շարժման լրատվական ծառայություն

unnamed

unnamed-3

unnamed-2

unnamed-1




Լրահոս