Թուրքիայում ավտոբուս է պայթել. կան զոհեր և վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական Քայսերի նահանգում տեղի համալսարանի մոտակայքում ավտոբուս է պայթել, փոխանցում է Dogan գործակալությունը:

Ավտոբուսի պայթյունի հետևանքով մի քանի մարդ է զոհվել, ևս մի քանիսը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Զոհերի հստակ թվի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Դեպքի վայր են մեկնել բժիշկներ և իրավապահ մարմինների աշխատակիցներ: Դեպքի մանրամասները քննվում են:

Հաղորդվում է նաև, որ ավտոբուսը զինծառայողներ էր տեղափոխում:




Լրահոս