Ալիևը ցավակցել է Էրդողանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ցավակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ կապված թուրքական Քայսերի նահանգում տեղի ուենցած ահաբեկչության հետ, հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:

«Մենք խորապես վշտացած ենք դաժան ահաբեկչական հարձակման արդյունքում թուրք զինծառայողների մահվամբ: Մենք մշտապես եղբայրական Թուրքիայի հետ ենք»,-ասվում է Ալիևի ցավակցական ուղերձում:

Հիշեցնենք, որ թուրքական Քայսերի նահանգում տեղի համալսարանի մոտակայքում ավտոբուս պայթյունի հետևանքով 13 մարդ է զոհվել:




Լրահոս