Սերժ Սարգսյանը սարսափում էր իմ ասուլիսից. ամբողջ օրն Արմեն Գևորգյանը զանգահարել է ինձ. Վիկտոր Դալլաքյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ  Վիկտոր Դալլաքյանը ներկայացրեց, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ինչպես էր փորձում կանխել իր առաջին ասուլիսը: Դալլաքյանի խոսքով` ասուլիսի մասին հայտարարությունից հետո իրեն անընդհատ զանգահարել է Արմեն Գևորգյանը՝  փորձելով զրուցել իր հետ:

«Ամբողջ օրն Արմեն Գեւորգյանը զանգահարել է ինձ, ես չեմ պատասխանել նրա զանգերին եւ հասկացել եմ, որ նպատակը 2016 թվականի հոկտեմբերի 11-ի իմ ասուլիսը չեղարկելն է։  Այսինքն՝ ՀՀ նախագահը, որը գտնվում էր Նյու Յորքում, փորձում էր ինձ հետ կապվել, որպեսզի ես ասուլիս չանեմ, նա սարսափում էր իմ ասուլիսից», – նշեց նա։

Մանրամասները՝  տեսանյութում:




Լրահոս