Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին` ժամը 19:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է:

Կոտայքի մարզի, Սպիտակի, Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է, որտեղ կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս