Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2016թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում երկուշաբթի և հինգշաբթի օրերին: Նիստերը կսկսվեն ժամը 10:00-ին: Առաջին նիստը կկայանա ս.թ. դեկտեմբերի 22-ին:
Դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին:
Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:
Տեղեկությունների համար զանգահարել 010523482 հռախոսահամարով:




Լրահոս