Ռուս դեսպանին սպանած երիտասարդը նախկինում հսկում էր Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի ոստիկանության նախկին աշխատակից Մևլյութ Մերթը, ով Անկարայում երեկ սպանեց ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին, նախկինում հսկում էր Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը, փոխանցում է NTV-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ մարդասպանը 11 կրակոց է արձակել, դիվանագետը 8 վնասվածք է ստացել: Կառլովից բացի, տուժել է ևս 3 մարդ, որոնց թվում ռուսներ չկան:

Hurriyet պարբերականը գրում է, որ սպանության օրը նա արձակուրդ է վերցրել և դեպքի վայրին մոտ գտնվող հյուրանոցում համար վարձել, որպեսզի պլանավորի հարձակումը:




Լրահոս