Հարց քաղաքացիներից` որո՞նք են օտարերկրացու իրավունքների սահմանափակումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ որո՞նք են օտարերկրացու իրավունքների սահմանափակումները:

Նվեր Հովսեփյան (48 տարեկան, ոճաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Հովսեփյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ օտարերկրացին չի կարող
առանց վիզայի ՀՀ տարածք մուտք գործել,
ընտրել եւ ընտրվել ՀՀ պետական իշխանության մարմիններում, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններում,
մասնակցել համաժողովրդական քվեարկությանը (համապետական հանրաքվե),
ընդունվել հանրային ծառայության,
ստեղծել կուսակցություններ եւ դրանց անդամագրվել,
հողի նկատմամբ սեփականության իրավունք ունենալ:

Ձեր իրավախորհրդատու փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ օտարերկրյա քաղաքացին իր իրավունքները պաշտպանելիս օգտվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների իրականացման համար սահմանված բոլոր երաշխիքներից, ինչպես նաեւ օգտվում է իր քաղաքացիության պետության դիվանագիտական պաշտպանությունից:




Լրահոս