Ինչո՞ւ են անտեսվում հանցանքի հատկանիշ պարունակող հայտարարությունները. հերթական աղաղակող փաստերն ընդդեմ Արտեմ Ասատրյանի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս հոկտեմբերի 21-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր քաղաքացի Նարինե Մանուկյանի՝ աղաղակող փաստերով լի հայտարարությունը, ըստ որի` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հաշմանդամ երեխաների անվասայլակների վրա գումար է աշխատում, զինհաշմանդամների ու «Փարոս» ստացողների գումարներն է յուրացնում:

Մոտ մեկ ամիս առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցումով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` հասկանալու համար` արդյո՞ք հայտարարությանն իրավական գնահատական տրվել է: Դատախազությունից խոստացել էին պատասխանել, սակայն մինչ օրս որեւէ մեկնաբանություն չկա:

Եվ, ահա, հերթական անգամ «Ժողովուրդ» օրաթերթը ահազանգ ստացավ Արտեմ Ասատրյանի գործունեության վերաբերյալ: «Պրոթեզաօրթոպետիկ» ՍՊԸ-ի 33 աշխատակիցներից 22-ը Ամանորի շեմին կկորցնեն իրենց աշխատանքը. ընկերությունը ֆինանսական ծանր կացության մեջ է հայտնվել: Պատճառը ՍՊԸ տնօրեն Գագիկ Բաբայանի հավաստիացմամբ՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն է:

Նրա թողտվության հետեւանքով անհայտ ծագմամբ ինչ-որ ընկերություններ են հաղթում մրցույթներում` ներկայացնելով իրենց կողմից նշված գումարից 100-500 դրամ պակաս գումար. «Երեւի նախարարությունից մեկը նախապես ասում է մյուս մրցակիցներին, թե մենք ինչքան գումար ենք առաջարկել մրցույթի համար: Ուզում են մեզ դուրս թողնել: Բայց այսօր նախարարությունում չկա մեկը, ով պրոթեզավորման ուղղությամբ մասնագիտացված կլինի, ինչպես ես»,- ներկայացրեց տնօրենը: Նա տարակուսանք հայտնեց, թե ինչպես է սոցապնախարարությունում շինարարական «Ագաթ-777» ընկերությունը հաշմանդամների սպասարկման մրցույթի մասնակցում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս