Սերժ Սարգսյանն այսօր ճառ կասի. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պետական գերատեսչություններում արդեն սկսվել են տարեվերջյան ամփոփիչ ասուլիսները եւ ամանորյա փարթիները։ Այսօր՝ ժամը 15։30-ին Բաղրամյան 26-ում կհյուրընկալվեն խմբագիրները, հաղորդավարները, լրագրողները, նրանց Ամանորը կշնորհավորի Սերժ Սարգսյանը եւ, անշուշտ, ճառ կասի, թե ինչ մեծ ազատություն են վայելում նրանք, բնականաբար՝ իր շնորհիվ, գուցե թեթեւի մեջ էլ կշտամբի երկրում հիասթափության, արտագաղթի, իր տերմինով՝ «գաղջ» մթնոլորտ ստեղծելու համար։

Ազգային ժողովը լրագրողների համար ընդունելություն է կազմակերպել դեկտեմբերի 27-ին, որի ժամանակ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին մրցանակներ կշնորհեն, ԱԺ նախագահը, պատգամավորները կշնորհավորեն Ամանորի առթիվ։ Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ լրագրողներին կհանդիպի դեկտեմբերի 26-ին։ Հավանաբար, նա եւս չի խախտի ավանդույթը եւ մրցանակներ կշնորհի կառավարության աշխատանքները լուսաբանող լրագրողներին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս