Գորիս-Կապան ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի սահման (Մ2) միջպետական ավտոճանապարհի 247-րդ կմ-ում՝ Գորիս – Կապան հատվածում, տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են:

Գորիսի տարածաշրջանը սպասարկող «Ոսմար» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից իրականացված մաքրման աշխատանքներից հետո ճանապարհը դեկտեմբերի 24-ին` ժամը 20:00-ի դրությամբ, երկկողմանի երթևեկելի է:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս