Թրամփն առաջին մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Ռուսաստանի, հաքերների և ֆեյքերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոնալդ Թրամփը երեկ ԱՄՆ նորընտիր նախագահի կարգավիճակում առաջին մեծ մամուլի ասուլիսն է անցկացրել: Սպիտակ տան ապագա ղեկավարը պատասխանել է լրագրողների հարցերին արտաքին և ներքին քաղաքականության մասին, խոսել Ռուսաստանի, հաքերների, ֆեյքերի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թրամփին բազմաթիվ հարցեր են տվել Ռուսաստանի հետ ապագա հարաբերությունների մասին:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրապետականը հանդես էր եկել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին և հույս հայտնել, որ նրան կհաջողվի «լեզու գնտել» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մոտեցումը Թրամփը կրկնել է մամուլի ասուլիսի ժամանակ. «Ես հույս ունեմ, որ հարաբերությունները կկարգավորվեն»,-ասել է նա՝ նշելով, որ Մոսկվան կարող է աջակցել «Իսլամական պետության» դեմ պայքարում:

Թրամփը փաստացի համաձայնել է ամերիկյան հատուկ ծառայությունների հայտարարությունների հետ, ովքեր մեղադրում են Ռուսաստանին հաքերային հարձակումների մեջ: Ընդ որում, նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի վրա հարձակվում են նաև այլ երկրներից:

Նա չի համաձայնել այն բանի հետ, թե ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Բարաք Օբաման «հեռու է հասել» Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում: Սակայն նա նշել է, որ բացի Ռուսաստանից՝ հարձակում կարող է գործել «մեկ ուրիշը»:

Մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով բազմաթիվ լրատվամիջոցների հարցերին՝ Թրամփը թույլ չի տվել CNN-ի լրագրողին հարց ուղղել: «Դուք ֆեյք նորություններ եք»,-այդպես է CNN-ին դիմել Թրամփը:




Լրահոս