ՀՀ սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների հավելաճ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ Հանրապետության սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի
հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 1.1% և 0.9% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է):

2016թ. դեկտեմբերին 2015թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գները նվազել են 1.1%-ով, իսկ հաշվարկային փոխարժեքը մնացել է անփոփոխ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գների ընդհանուր մակարդակի 0.1% նվազումն ուղեկցվել է հաշվարկային փոխարժեքի 4.2% հավելաճով:

2016թ. դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 482.8 դրամ, ինչը գրեթե կրկնել է 2015թ. դեկտեմբերի համապատասխան ցուցանիշը (482.9 դրամ):




Լրահոս