Կարեն Կարապետյանի կադրային «ջարդը» շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել ենք, որ ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարարներն ազատվել են պաշտոններից:

Կարապետյանի մեկ այլ որոշմամբ էլ Միլիտոս Դավթյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1121-Ն որոշման 1-ին կետը՝

Միլիտոս Դավթյանին ազատել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից,- ասվում է որոշման մեջ»։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ Եղիշե Խերանյանն ազատվել է ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1120-Ն որոշման 1-ին կետը՝

Եղիշե Խերանյանին ազատել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության “Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ” պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ։




Լրահոս