14.01.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

  • «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը  կազմակերպում է ավանադական Հին Նոր Տարվա տոնակատարություն

Հունվարի 15-ին՝ ժամը 12:00-ին, Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակում տեղի կունենա  «Նիգ-Ապարան» հայրենակցական միության կողմից կազմակերպված ավանադական Հին Նոր Տարվա տոնակատարությունը: Ավտոշարասյունը կշարժվի Երևան քաղաքի Հասրաթյան 13 հասցեից («Շանթ»պաղպաղակի գործարանի մոտից), ժամը 11:00-ին: ԶԼՄ-ներին կհատկացվի առանձին տրանսպորտային միջոց:

ԲԱՆԱՎԵՃԵՐ

  • «Դեբատ» բանավեճի ակումբը կազմակերպում է քննարկում

Հունվարի 14-ին, ժամը 14:00-ին «Դեբատ» բանավեճի ակումբը  («Արարատ»հյուրանոցում) հրավիրում է հերթական բանավեճի՝ քննարկելու հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջին զարգացումները: Կարծարծվեն նաև տարածաշրջանային այլ հիմնահարցեր, մասնավորապես վերաբերող Թուրքիային և ՌԴ-ը: Օրվա հյուրերն են՝ ՀՀ  ԳԱԱ  պատմության ինստիտուտի տնօրեն՝ Աշոտ Մելքոնյանը,քաղաքագետներ Աղասի Ենոքյանը,Երվանդ Բոզոյանը,Սերգեյ Շաքարյանը,ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

  • «Թեքեյան կենտրոն»-ում տեղի կունենա Սերգեյ Գասպարյանի «Ստորջրյա աշխարհի գաղտնիքները» անհատական ցուցահանդեսի բացումը

Հունվարի 17-ին, ժամը 15.00-ին Թեքեյան Կենտրոնում /Խանջյան 50/ տեղի կունենա մոսկվաբնակ հայ լուսանկարիչ Սերգեյ Գասպարյանի «Ստորջրյա աշխարհի գաղտնիքները» անհատական ցուցահանդեսի բացումը: 

 




Լրահոս