Օբաման լքում է ԱՄՆ նախագահի պաշտոնը 58% հավանության վարկանիշով. Gallup

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի Gallup հասարակական կարծիքի ինստիտուտի հարցման տվյալների համաձայն՝ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման լքում է նախագահի պաշտոնը 58% հավանության վարկանիշով:

Սոցիոլոգների տվյալներով՝ Օբամայի ճանաչվածությունը վերջին ամիսներին աննկատ նվազել է:

Եթե 2015թ. վերջին նրա մասին դրական էր արտահայտվել հարցվողների 50%-ը, ապա 2016թ. վերջին այն աճել է մինչև 62%-ը:

Նշվում է, որ 2009թ. Օբամայի երդմնակալության ժամանակ այդ ցուցանիշը եղել է 78%:

Հարցման արդյունքները հիմնվել են հեռախոսային հարցազրույցների վրա, որոնք ինստիտուտն անցկացրել է 2017թ. հունվարի 4-8-ը, հարցմանը մասնակցել է 18-ից և բարձր տարիքի ԱՄՆ-ի 1032 քաղաքացի ողջ երկրի տարածքում:




Լրահոս