Թրամփն իր երդմնակալության արարողությունը բոյկոտողներին կոչ է արել վերադարձնել տոմսերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր որոշել են բոյկոտել իր երդմնակալության արարողությունը, պետք է վերադարձնեն տոմսերը:

«Ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր չեն մասնակցի երդմնակալության արարողությանը, ամեն ինչ կարգին է, քանի որ մեզ անհրաժեշտ են այդ տոմսերը: Հուսով եմ, որ նրանք կվերադարձնեն իրենց տոմսերը»,-ասել է Թրամփը Fox News հեռուստաալիքի հարցազրույցում:

Երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին:

Իրենց մասնակցության մտադրության մասին հայտարարել են ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը, 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը՝ կնոջ՝ Հիլարրի հետ և 43-րդ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը՝ կնոջ հետ, Ջորջ Բուշ-ավագը, ով այժմ 92 տարեկան է, բաց կթողնի երդմնակալությունը առողջական վիճակի պատճառով:




Լրահոս