Երեւանում կայացել է ՀՀ-ԵՄ բանակցությունների 8-րդ փուլը. Օրակարգում քաղաքական հարցերն են եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում կայացել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների նոր իրավական հիմք ձեւավորելու շուրջ բանակցությունների ութերորդ փուլը։

Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ հայկական կողմից բանակցային թիմը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ եվրոպական կողմից՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արեւելյան Գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դեվինը:

Քննարկվել են համաձայնագրի քաղաքական հարցերի, ինչպես նաեւ ընդհանուր, ինստիտուցիոնալ եւ եզրափակիչ դրույթների գլուխները: Կողմերին հաջողվել է փոխըմբռնման գալ մի շարք հարցերի շուրջ։

Ամփոփելով բանակցությունները՝ կողմերը տեղեկություններ են փոխանակել նաեւ ոլորտային ու առեւտրի հարցերի գլուխների շուրջ ընթացող քննարկումների արդյունքների մասին եւ հստակեցրեցին Բրյուսելում բանակցությունների հաջորդ փուլի անցկացման ժամկետները:




Լրահոս