Ապարանում 7 ավտոմեքենա է արգելափակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 22-ին, ժամը 16.36-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհին վրաբեր ձյան հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա (9 ուղևոր):

***

Հունվարի 22-ին, ժամը 15.28-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Սարալանջ ավտոճանապարհին Mercedes մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա (4 ուղևոր):




Լրահոս